BingoE-SportsGamingNews

Test news to be visible on the first page

Հելվետիկա։ Անտեսանելի Դիկտատորը

Երևի քեզ երբեք չի եկել գլխիդ, որ քո կյանքը վերահսկվում ա մի տառատեսակի կողմից։ Առավոտյան արթնանում ես՝ նայում ես ժամացույցիդ էկրանին։ Հելվետիկա։ Բացում ես Instagram-ը։ Հելվետիկա։ Մետրո ես իջնում՝ նշանները։ Հելվետիկա։ American Airlines-ի տոմսը, BMW-ի լոգոն, նույնիսկ NASA-ի Space Shuttle-ի վահանակը։ Ամենուր Հելվետիկա։ Դու ապրում ես մի աշխարհում, որը դիզայն են արել երկու շվեյցարացի՝ Մաքս Միդինգերն ու Էդուարդ Հոֆմանը, 1957 թվականին։

Բայց ինչո՞ւ։ Ինչու՞ ա հենց այս տառատեսակը տիրել ամբողջ մոլորակին։

Պատասխանը պարզ ա՝ որովհետև Հելվետիկան անտեսանելի ա։ Այն ստեղծված ա այնպես, որ դու չնկատես տառը, այլ միանգամից կարդաս իմաստը։ Դա նման ա օդի՝ մենք չենք զգում, բայց առանց դրա չենք կարող շնչել։ Հելվետիկան չի գոռում, չի փայլում, չի ներկայացնում իրեն։ Այն պարզապես կա՝ ստերիլ, ոչ էմոցիոնալ, բացարձակ օբյեկտիվ։

Շվեյցարական դիզայնի փիլիսոփայությունը հենց դա էր՝ տիպոգրաֆիկան պետք ա լինի ինչպես շվեյցարական դանակը։ Ոչ մի ավելորդ տարր, ամեն ինչ՝ ֆունկցիոնալ մինչև վերջ։ Հելվետիկայի գեղեցկությունը ոչ թե սև գծերի մեջ ա, այլ նրանց արանքում եղած սպիտակ տարածության։ Տառերի արանքի «օդը» այնքան ճիշտ ա հաշվարկված, որ բառերը դառնում են ամուր, գրեթե քանդակային։

Բայց ոչ բոլորն են սիրում Հելվետիկան։

Դիզայներների մի մասը համարում են, որ Հելվետիկան սպանել ա տիպոգրաֆիկ անհատականությունը։ Նրանք ասում են՝ դա կորպորատիվ ստերիլության սիմվոլ ա, որը ամեն ինչ դարձրել ա միատեսակ։ McDonald’s-ը, Panasonic-ը, Lufthansa-ն՝ բոլորը խոսում են նույն լեզվով։ Կա՞ արդյոք դա ազատություն, թե՞ միատեսականության բռնություն։

Հելվետիկան դարձավ այն, ինչ որ Անգլերենն ա լեզվի մեջ։ Համընդհանուր, բայց արդյոք ինքնությո՞ւն։ Ընդհանուր, բայց արդյոք հոգի՞։

Երբ նայում ես Հելվետիկային, դու տեսնում ես մաթեմատիկական կատարելություն։ Բայց կատարելությունը միշտ էլ չի նշանակում արվեստ։ Դա ավելի շատ նման ա գիտության։ Ու միգուցե հենց դա էլ փրկեց աշխարհը տիպոգրաֆիկ անարխիայից։

Հելվետիկան չի խոսում։ Դու ես խոսում։ Ու հենց դրանում ա դրա անսահման ուժը։

Related Articles

Back to top button